Մեր հայրենիքը գտնվում է արհավիրքի մեջ. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Վանեցյան

Գործող իշխանությունների երկիրը կառավարելու անկարողության հետեւանքով մեր հայրենիքը, ցավոք, գտնվում է սոցիալական, տնտեսական, քաղաքական արհավիրքի մեջ, - Գեղարքունիքի մարզում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողության ժամանակ ասաց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

Արձանագրելով, որ վերջին շրջանում մեր հայրենիքում շատ հետաքրքիր և բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ Ա.Վանեցյանը նշել է, որ պետությունը նախեւառաջ պետք է ապահովի մեր երկրի անվտանգությունը, իսկ երկրի անվտանգային համակարգի մեջ մտնում է՝ թե զինված ուժերի, թե ներքին, թե առողջապահական, թե պարենային բնապահպանական անվտանգությունը, բայց նոր համավարակի տարածումը ի ցույց դրեց, որ այսօր մեր երկրում խնդիր ունենք կոնկրետ առողջապահական համակարգի անվտանգության հետ։ «Սա իշխանությունների անկարողությունն է՝ դիմակայել այս արհավիրքին»,- հայտարարեց Վանեցյանը։  

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

--0—ՄՀ