Իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ևս կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

վիկտոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, նա ինքնամեկուսացել է։

«Սիրելի՛ ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։

Առո՛ղջ եղեք»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ևս կորոնավիրուսով է վարակվել:

--00—ԼՄ