Բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է. Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

դիմակ

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, սանդրադառմալով ՍԴ ի տեղի ունեցող իրադարձություններին, բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է:

«ՍԴ-ում տարբեր դատավորներ պնդում են, որ իրենք մյուս դատավորներից տարբեր կարգավիճակ ունեն: Մեկն ասում է. «Ես ավելի անձեռնմխելի եմ, քան՝ մյուսը, որովհետև ընտրվել եմ այսինչ թվականին», մյուսն ասում է. «Ես ավելի քիչ անձեռնմխելի եմ»:

Բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում: Հիմա վերցրել ենք սահմանադրական այն մոդելը, որտեղ մեկ մանդատը նշանակում է, որ անձը մեկ անգամ ՍԴ դատավոր պետք է լինի, և պաշտոնավարման ժամկետը չի կարող երկար լինել, քան 12 տարին», - իշխանության տեսակետը վերահաստատեց իմքայլական պատգամավորը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայրի Թովմասյանի այն հայտարարությանը, թե, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունի ԱԺ-ում տեղի ունեցածի համար, Վարդանյանը նշել է, որ շատ այլ մարդիկ շատ այլ տեղերում պետք է ամոթի զգացում ունենան:

--00—ԼՄ