ԼՀԿ-ն ՍԴ կդիմի հուլիսի 7-ի` Քոչարյանի գործի լսումներից հետո. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 24, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել են այն խախտումները, որոնց հիման վրա դիմելու են ՍԴ:

Ըստ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են, ի խախտումն ՀՀ Սադմանադրության էին, և այդ խախտումները մի քանի ուղղությամբ են եղել:

«Առաջին խախտումն այն է, որ ՍԴ փոփոխությունները, երբ ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև երկրորդ ընթերցումն անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Սա առաջին հերթին կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ՝ 169-րդ հոդվածի 2-րդ մասով, նոր դրա հիման վրա՝ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածով: Սա ակնառու խախտում էր, և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,-նշեց պատգամավորը:

Տարոն Սիմոնյանը կարևորագույն մյուս խախտումը համարում է այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից:

«ԱԺ-ի 1 խմբակցությունն իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել, ինչը ևս ՀՀ օրենսդրության և Սահմանադրության խախտում է: Այս խախտումների հիման վրա ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ հինգերորդին դիմնել ՍԴ:

Եթե մեր քաղաքական գործընկերներն էս ամեն ինչն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են ՍԴ պահանջները, կա՛մ ամբողջ մեր հասարակությանը և հատկապես այն հատվածին, որ հավատարիմ է և ամեն գնով փորձում է հավատալ իշխանության խոսքին, այսպես կոչված, ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքները իջեցնելով զրոյական մակարդակի, ինչը անթույլատրելի է, որովհետև մենք պետականություն ունենք, և այդ պետականության երաշխավորն իրավունքի գերակայությունն է: Եթե մենք իրավունքի գերակաությունը և իրավունքի պետությունը ոտնակոխ ենք անում, ապա իմացե՛ք, որ դա բումերանգի էֆեկտով գալու է այն մարդկանց առաջ, որոնք այսօր այդ գործողություններն անում են, ինչպես մենք ականատեսը եղանք, որ տեղի են ունենում նախորդ իշխանությունների նկատմամբ»,-ասաց պատգամավորը:

ԼՀԿ ղեկավարն Էդոն Մարուքյանն էլ տեղեկացրեց, որ դիմումի վրա աշխատանքներն սկսել են, և հենց գործող նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդիների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմումը:

«Այսինքն՝ մոտավորապես  օրերի խնդիր է, և էս առումով ԼՀԿ-ն հետևյալն մոտեցումն ունի, որ գործընթացը մենք միանշանակ և աներկբա պահպանելու ենք միայն իրավական տիրույթում»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ ԼՀԿ-ն ՍԴ կդիմի հուլիսի 7-ի` Քոչարյանի գործի լսումներից հետո:

--00—ԼՄ