Օգտվել ենք օրենքի այն բացից, որը ժամանակին Հրայր Թովմասյանը թույլ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

«Շարունակում ենք պնդել՝ ցանկացած խնդիր, որը վերաբերվում է տվյալ դատավորներին, շահերի բախման տեսանկյունից, չի կարող քննվել նույն դատարանի կողմից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ տրամաբանական համարելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի մեկնաբանությունը, թե շահերի բախում չի կարող առաջ գալ, քանի որ իրենք հարցը քննելու են ոչ թե բովանդակային, այլ ընթացակարգային տեսանկյունից։

Իմքայլական պատգամավորը ընդգծել է, որ եղել է որոշակի օրենսդրական բաց, և իրենք օգտվել ենք հենց դրանից, ինչը ժամանակին թույլ է Հրայր Թովմասյանը։

Բաղդասարյանը հստակեցրել է, որ նախագահից որևէ մեկը չի փորձել լիազորություն վերցնել։ 
«Սահմանադրության մեջ չկա մեկ դրույթ, որում նշված կլինի, թե սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնում նախագահի ստորագրումից հետո։ Փաստացիորեն այստեղ ստորագրման ինստիտուտի մասով ևս բաց կա։ Ավելին, այս խնդրի մասին մեզ հուշել են ՀՀ նախագահի աշխատակազմից, այսինքն՝ երբ քննարկել ենք այս հարցը, ասել են, որ այստեղ բաց կա, և  նախագահը չի կարող ստորագրել, որովհետև սահմանադրությամբ իրեն այդ գործառույթը տրված չէ։ 

Սահամանադրությունը չի տալիս որևէ ձևակերպում, որտեղ նախագահը պետք է այդպես գործի։ Սահմանադրական փոփոխություների մասով նա ստորագրելու լիազորություն չունի»,- պարզաբանել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանում սահմանադրականության հարցը քննարկվում է ԱԺ որոշումների, օրենքների, վարաչապետի որոշումների, նախագահի կարգադրությունների,  նաև ենթաօրենսդրական փոփոխությունների մասով (168-րդ 1-ին կետ), բայց սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը չի կարելի ստուգել Հրայ Թովմասյանի գրած սահմանադրությամբ։

Առավել մանրամասն՝ դիտեք ստորև բերվող տեսանյութում։

--0--ԿԿ