ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 23-ին Թուրքիայի կենտրոնական Չանքըրը նահանգի Չերքեշի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10․13 կմ խորության վրա։
Չանքըրըի նահանգապետի տեղեկացմամբ՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
--0—ՄՀ