Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

Քոչարյան

Հայաստանի Հանրապետության սահամանադրական դատարանը որոշել է  «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասի՝ Սահամանդրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի քննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին ժամը 11։00-ի։

«Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝ սահամանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասի՝ Սահամանդրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորելու մասին․

Հայաստանի Հանրապետության սահամանադրական դատարանը որոշեց․

1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ ՝ սահամանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասի՝ Սահամանդրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահամանդրական դատարանի մասին» սահմանադրական օրենք 41-րդ հոդվածի, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահամանադրական դատարանի մասին» սահամանդրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասի՝ Սահամանդրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի քննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին ժամը 11։00-ին»,- ասված է ՍԴ որոշման մեջ։ 

  --0—ՄՀ