ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23;30-ի սահմաններում Աճառյան-Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Նավասարդյանի վարած Hyundai մակնիշի 36 AP 405 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 23-ամյա Միքայել Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 88 XO 008 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Երվանդ Կալայջյանի վարած Nissan մակնիշի 36 AR 124 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրը հյատնում է նաև, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր, քանի որ այդ հատվածում Երևանի քաղաքապետարանը կատարում էր կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Արման Մարգարյանը, 22-ամյա Մարիամ Բաբախանյանը, 21-ամյա Միլենա Մարդանյանը և Hyundai-ի վարորդ Երվանդ Կալայջյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է Hyundai-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել Nissan-ին։
Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել մի քանի երիտասարդներ, ովքեր փորձում էին խոչընդոտել ոստիկանների աշխատանքին՝ ասելով, թե «մեր ախպերն ա ավարիա տվել»՝ նկատի ունենալով Mercedes-ը, «ու պտի իմանանք՝ ինչն ինչոց է»։
Ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։
--0--ԿԿ