Ռոբերտ Քոչարյանը պատմել է ազատ արձակվելուց հետո սպասվելիք ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News    

Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվելուց հետո ծրագրում է շարունակել վերականգնողական բուժումը: Այս մասին РИА Новости-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարան 2 միլիարդ դրամ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում է կայացրել։ 

«Քոչարյանը ծրագրում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը »,-ասել է Սողոմոնյանը:

 --0—ՄՀ