Աշխարհում վարակակիրները թիվը հատեց 9 միլիոնը. մահերի թվով 1-ինը ԱՄՆ-ն է, 2-րդը՝ Բրազիլիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Հունիսի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9,051,535 է, որից 470,804-ը մահացել է, 4,841,948-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,684,049 է, որից 54,734 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,356,657 վարակման դեպք, որից 122,247-ը մահացել է, 980,355-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,254,055 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,086,990 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (584,680 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 426,910 է: ՌԴ-ում զոհերի թիվը 8,111, Բրազիլիայում՝ 50,659, Հնդկաստանում՝ 13,703:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս