ԼՀԿ-ականները հայց կներկայացնեն դատարան՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

տարոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում իր և ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել․ «Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։

Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր, որ  ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցակիցնների՝ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հետ, հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջինիս առանձնատանը»:

ԼՀԿ ղեկավարի՝ լուրը հերքելելուց հետո լրատվականը հավելել էր, որ չնայած լուրը հերքվել է, բայց տեղեկությունը հավաստի է: 

--00—ԼՄ