Մոսկվայում անցկացվել է Հաղթանակի օրվա շքերթի գլխավոր փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News    

շքերթ

Մոսկվայում հունիսի 20-ին Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների վարչությունը։

«Մարզումներին ներգրավված էին հետևակային զորահանդեսային հաշվարկներ, մեխանիզացված ավտոշարասյուն, ավիացիայի զորահանդեսային համակարգ»,- ասված է հաղորդագրությունում։

--0—ՄՀ