Երևանի և Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

լույս

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում

11:00-17:00 Ավան, Իսահակյան թաղամաս, թիվ 3/2 բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի Մառի նրբանցք, թիվ 2 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոց, թիվ 8 շենք, Ազատության պողոտա թիվ 9ա, և 11 շենքեր, Պարույր Սևակի փողոց, թիվ 106 շենք, Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոց, թիվ 8 շենք, Լեոյի փողոց, թիվ 20-101 տներ, Կոնդ թաղամաս, թիվ 53-99 տներ և ոչ բնակիչ բաժանորդներ, Աբովյան փողոց, թիվ 1/1 շենք և ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Արեշ 7-րդ փողոց, թիվ 70-76 սեփական տներ, 9-րդ փողոց, թիվ 68-78 սեփական տներ, թիվ 48 և 50 փողոցներ, թիվ 1-50 սեփական տներ, Դավիթաշեն 2-րդ թաղամաս, թիվ 18 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, թիվ 34 շենք, Սիսակյան փողոց, թիվ 16 շենք, Շենգավիթ թաղամաս, թիվ 11 փողոց, 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզում

11։00 –15։00 Լուսակունք, Խաչաղբյուր, Տրոֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր, Լուսակունքի հակաօդային պաշտպանություն, «Կապավոր» ՍՊԸ, «Գոգա-Սեդա» և «Անուշ- Քնար» գազալցակայաններ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «Վիվասել ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: