Փոշիացնել ԲԴԽ-ն, զրկել դատավորի կարգավիճակից. Փաշինյանի արձագանքը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News   

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրը պատմեց, որ վարչապետի համար անակնկալ է եղել Արսեն Նիկողոսյանի որոշումը, եւ նա, իմանալով Քոչարյանին գրավով ազատելու որոշման մասին, ուղղակի ցնցումների մեջ է ընկել, պատերին ծեփել ենթականերին։

Կապվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ում թեեւ շատ չեն վստահում եւ դատավորների հրահանգներն էլ նրա միջոցով չեն իջեցնում, բայց հիմա առիթ են գտել ամեն ինչ նրա գլխին կոտրելու համար։ Վարդազարյանին սպառնացել են, որ փոշիացնելու են ԲԴԽ-ն էլ, ողջ դատական համակարգն էլ։ Խոստացել են վեթինգել բոլորին, զրկել դատավորի կարգավիճակից, բանտերը լցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ