Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման՝ 16, մահվան 1 նոր դեպք․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

կորոնավիրուս

Հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, ևս 48 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան տղամարդ եւ ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ, Երանոս եւ Արտանիշ համայնքներում»,- գրել է նա:

--0--ԱՀ