«Դիլիջան» ֆուտբոլային ակումբի տնօրենը տուգանվել է 250 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հունիսի 18-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստում որոշում է կայացվել «Դիլիջան» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանին թույլ չտալ մասնակցել ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղերին մինչև 2019/20 թթ. մրցաշրջանի ավարտը, ԴՖԱ ՓԲԸ-ին տուգանել 250000 ՀՀ դրամ։

«12/06/20թ. «Տորպեդո»-«Դիլիջան ՖԱ» (ԱԽ217) խաղի մասին (Ընդմիջման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ՝ ՀՖՖ տեսուչ Կամո Մահտեսյանի և «Դիլիջան» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանի միջև: Հայհոյանքներ հնչեցնելու համար Արտակ Մելիքյանը հեռացվել է մարզադաշտից պատվիրակի հրահանգով:) ՈՐՈՇԵՑԻՆ` 6.1․ 12/06/20թ. «Տորպեդո»-«Դիլիջան ՖԱ» (ԱԽ217) խաղին («ԴՖԱ ՓԲԸ» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «ԴՖԱ ՓԲԸ» ակումբի» ակումբի տնօրեն Արտակ Մելիքյանին թույլ չտալ մասնակցել ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղերին մինչև 2019/20 թթ. մրցաշրջանի ավարտը, ԴՖԱ ՓԲԸ-ին տուգանել 250 000 ՀՀ դրամ»,- ասված է կոմիտեի որոշման մեջ։

 --0—ՄՀ