Կորոնավիրուսից մահացել է «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

արմեն

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։

Ընտանիքի որոշմամբ հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»:

Նշենք, որ հունիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որից 8266-ը՝ առողջացած, 319-ը՝ մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: 

--00—ԼՄ