Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» բժիշկների հսկողության տակ է․ մարզումները բաց կթողնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News   

Հենո

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է նկատվում:  

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ Մխիթարյանն ակումբների բժիշկների հսկողության տակ է և բաց կթողնի իտալական ակումբի մարզումները:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Իտալիայի Ա սերիան կվերսկսվի հունիսի 20-ին։

  --0—ՄՀ