Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ դեպքի վայր է մեկնել 40 հրշեջ-փրկարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News

անտառ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ  Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։

--00—ԼՄ