Ալեն Սիմոնյանը պետական գաղտնիք համարվող տեղեկություն բերանից թռցրեց. Միքայել Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

ոստիկան

Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի կողմից ոստիկանության զորքերի թվաքանակի մասին հայտարարությանը:

«Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։

Մի կողմ թողնենք, թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը էդ հարցազրույցի սկզբում ասում էր. «Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, ես էլ խախտեմ, պիտի պատասխան տամ»։

Քրեական օրենսգիրք, հոդված 306. 2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով»,-գրել է ՔՈ անդամը:

Գրառմանը մեկնաբանությունների հատվածում անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ գրելով. «Պետական գաղտնիք կարող է հրապարակել միայն այդ գաղտնիքը տիրապետողը: Նաև տեղեկությունը պետք է լինի ճիշտ և հանդիսանա գաղտնիք: Կրկին փորձի՛ր»: Ալեն Սիմոնյանի գրառման տակ քննարկում է ծավալվել:

1

Նշենք, որ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԱԾ–ի դիմաց ոստիկանականների գործողությունների հետևանքով լրագրողների տուժելուն և ոստիկաններից մեկի հայտարարությանը, թե դա իրենց ամբողջ ներուժը չէր, ասել է. «Ոստիկանական զորքերում կան 20 հազարից ավելի աշխատակիցներ, և նույնիսկ 1 կամ 10 ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»:

--00--ԼՄ