Ոստիկանապետը հանձնարարել է ԱԱԾ շենքի միջադեպի փաստով ծառայողական քննություն նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտից դուրս գալուց հետո հրմշտոց սկսվեց, որի ժամանակ ոստիկանները, պատ կազմելով, հետ  էին հրել քաղաքացիներին ու լրագրողներին: Այդ գործողության ժամանակ ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ վնասվածքներ էին ստացել, կորել էր կայքերից մեկի ուղիղ եթերի սարքը, ինչի համար լրագրողները դժգոհել էին ոստիկանների գործողություններից:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել էր, որ միջադեպը կուսումնասիրվի։

--00--ԼՄ