Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

կամո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու ունի: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ 2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ը զբաղեցրել է ՀԾԿՀ անդամի պաշտոնը: 2018-2019 թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ կոմիտեի նախագահի պաշտոնակատար:

--00--ԼՄ