Վերահսկողությանը կմասնակցի նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News  

22

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. հունիսի 16–ի N 139 որոշման համաձայն այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական եւ այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային եւ առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում եւ ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը: 

  --0—ՄՀ