Վթար՝ Ձորաղբյուրում. բախվել են «Chevrolet»-ն ու «Toyota Vitz»-ը, հայտնվել տուֆ քարերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմանում Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են «Chevrolet Niva» և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել տուֆ քարերի վրա: 

1

--00—ԼՄ