ԱԺ շենքի դիմացից ոստիկանությունը 13։30-ի դրությամբ 154 քաղաքացու է բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

ԱԺ

 ՀՀ ազգային ժողովի շենքի մոտից ավելի քան 150 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

 Ոստիկանությունից հստակեցրել են, որ ժամը 13։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 154 անձ։

--0—ՄՀ