ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

ՊՆ

Հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ։

Ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջաններ, նախապատրաստել և կազմակերպվել է մարտական գործողությունների վարումը։

Զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Զինծառայողները արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ:  --0—ՄՀ