«Պայմանավորվածությունից հրաժարվողն անբարոյականի զավակ է». ով ինչ երդում է տվել Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

նաիրա

ԱԱԾ-ի տարածած տեսանյութում՝ կադրերից մի քանիսում, երևում են փաստաթղթեր, որոնք մակագրված են ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Սերգեյ Բագրատյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, արդեն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անուններով:

Փաստաթղթերից մեկում Նապոլեոն Ազիզյանը դիմում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Պարո՛ն Ծառուկյան, ես քեզ հավատարիմ, նվիրված եմ և այդպիսի կմնամ, մինչև վերջ: Կյանքում թող ոչ ոք չկասկածի, որ ձեր ցանկաած խոսք և ցանկություն բոլոր պարագաներում ինձ համար ընդունելի է և այդպես էլ կլինի, քանի դեռ ես կամ, անկախ նրանից՝ Դուք ճի՞շտ եք, թե՞ սխալ: Եթե գոնե մեկ անգամ կնկատեք, որ իմ ասածը, իմ պահվածքը, իմ ասածներին չի համապատասխանում, ուրեմն ես աշխարհի ամենաանբարոյական մարդն եմ»:

1

Մեկ այլ փաստաթղթում, որում նշված է Նաիրա Զոհրաբյանի անունը և ստորագրությունը, գրված է. «Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես ԲՀԿ անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ:

Ես երաշխավորում ու երդվում եմ իմ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու»:

1

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը գրել է. «Ես՝ Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պատրաստվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով, եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում պետք է հրաժարվեմ պատգամավորական մանդատը վերցնելուց: Այն պայմանավորվածությունից հրաժարվողը անբարոյականի զավակ է»:

1

Կա նաև Տիգրան Ուրիխանյանի անունով մի փաստաթուղթ, որում պատգամավորը հանձն է առնում ապահովելու 1000 քվե, իսկ ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում խոստանում հրաժարվել հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ:

1

 Տեսանյութը՝ ստորև.

 

--00—ԼՄ