37-ամյա Կամոն պաշտոնատար անձի կոչումը յուրացնելու համար հետախուզվում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

հետախուզվող

   

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 12.30-ին, Շենգավիթի բաժին է ներկայացել 37-ամյա Կամո Զ.-ն, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 178-րդ (Խարդախությունը) և 317-րդ (Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը) հոդվածների մեղադրանքով:
Կամո Զ.-ն ներկայացվել է ԱՆ Երևան քաղաքի պրոբացիայի ծառայություն:  --0—ՄՀ