Հայաստանից Ռուսաստան է արտահանձնվել խոշոր չափերի խարդախության համար մեղադրվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

հասարակական

ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Հայաստանի իրավասու մարմինները խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ռոլանդի Ազովին արտահանձնել են Ռուսաստան։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է  նրան մեղադրում են ՌԴ ՔՕ 3-րդ հոդվածով:

Ըստ հետաքննության  Դոնի Ռոստովում Ազովը ընկերոջից 766 հազար ռուբլի է ստացել Հունաստանից Ռուսաստան սնունդ մատակարարելու համար, այնուհետև՝ անհետացել:

2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ նա գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը արտահանձնման հայտ է ուղարկել արտասահմանյան գործընկերներին: 2019 թվականի դեկտեմբերին հայտը բավարարվել է:

Անձի արտահանձնումն իրականացվել է հակահամաճարակային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան:

--0--ԿԿ