30 միլիարդի վնաս՝ պետությանը. ինչո՞ւ են խուզարկում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ականների տները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

ծառուկ

ԱԱԾ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի տասնյակ խուզարկություններ է անում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:

«Armtimes.com»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում հարուցված քրգործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։

Աղբյուրը նաև նշում է, որ ԱԱԾ-ն շուտով քրեական գորշերի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր կտարածի:

--00—ԼՄ