ԱԱԾ-ն Ծառուկյանի տունը խուզարկում է շինարար Վազգեն Պողոսյանի հետ կապված գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News

գագ

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկում են 2017 թվականի ընտրությունների հետ կապված գործով: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:

«Ըստ ամենայնի՝ կա հաղորդում, որ Ծառուկյանը գումար է տվել Պողոսյանին, որն իր թեկնածությունն առաջադրել էր Մարտունի քաղաքում: Հետո առաջացել են ֆինանսական այլ խնդիրներ», - նշեց մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ Վազգեն Պողոսյանի անունը մամուլում շրջանառվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Ըստ նախաքննության՝ Պողոսյանը ձերբակալվել էր Վերմիշյանին կաշառք տալու կասկածով:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը:

--00—ԼՄ