ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է նավթ և գազ օգտագործելու փոխարեն ավելի ակտիվ օգտագործել վառելիքի տեղական տեսակները: Այդ մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է Интерфакс-ը:
Լուկաշենկոն Պոլոցկում կայացած հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ, օրինակ՝ բնափայտի մնացորդներն ու թեփն առանց օգտագործման, «թափված են ոտքերի տակ», մինչդեռ նրանք գնում և բնական գազ ու նավթ են խնդրում ուրիշներից:
«Հենց սա է պետք օգտագործել: Վիտեբսկի մարզում արդեն կիրառում են։ Այս փորձը պետք է ամբողջ երկրով մեկ տարածել, փչացող փայտի պաշարն այսօր առավել քան մեծ է»,- նշել է նա:
--0-- ՍՊ