Այս դժվար իրավիճակում բոլորին հետաքրքրում է՝ ո՞ւր է մեր քաղաքապետը. Թեհմինա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«16.03.2020 թվական, Հայկ Մարության

«Քաղաքապետարանն աշխատում 24|7»: Այս նախադասությունն արդեն զավեշտի է նմանվում: Դե բա´վ է էլի: Բոլորիս աչքի առաջ են այդ աշխատանքները, չնայած` մեղք գործել է այդ ամենը բնութագրել որպես աշխատանք:

Ի՞նչ է նշանակում այս տեսահոլովակը 3 ամիս անց կրկին տարածել: Նշանակում է` Մարությանը զուտ ալարում է նույնիսկ հավելյան անգամ իրեն նեղություն տալ ու նոր ուղերձով, 3 ամիս անց, դիմել քաղաքացիներին: Ի՞ նչ կարիք կա: Մարդն արդեն իր պարտքը ամիսներ առաջ կատարել է: Դե ֆակտո և դե յուրե, երբ սիրտը տալիս է` մեկուսանում է: Ոչինչ, որ համավարակի այս դժվար իրավիճակում բոլորին հետաքրքրում է` ո՞ւր է մեր քաղաքապետը:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ քաղաքապետ նշանակում է` քաղաքի պաշտպանության պետ»,-գրել է ավագանու անդամը:

--00--ԼՄ