COVID-19-ի նոր դեպքերի պատճառով Պեկինի մեծածախ շուկան փակվել է, սաղմոնը վաճառքից հանվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

չինաստան
Reuters-ը հայտնում է, որ Պեկինի իշխանությունը քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերից հետո ժամանակավորապես փակել է գյուղատնտեսական խոշոր մեծածախ շուկան: Վարակվել են նաև շուկայի երկու աշխատակիցները:

Քաղաքի ամենախոշոր սուպերմարկետներն իրենց հանել են սաղմոնի վաճառքը, քանի որ շուկայում առաքման համար օգտագործվող տախտակների վրա կորոնավիրուս է հայտնաբերվել: 

Պեկինի իշխանությունը հայտարարել է, որ շուկա այցելած մոտ 10 000 մարդ կորոնավիրուսի հայտնաբերման նուկլեինաթթվի թեստ պիտի հանձնի:

--00--ԼՄ