Բազմաբնակարան շենքերի նախագծերը չեն հաստատվի առանց 70-80% ստորգետնյա կայանատեղերի 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News 

․

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այսօր՝ հունիսի 12–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երեւանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը»։

--0-- ԱՀ