BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել տան անկյունային հատվածին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

վթար

Հունիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ հատուկ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Ոոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճասռը եղել է ՊՆ հարևանությամբ՝ ճանապարհին եղած մոտ մի քանի ամիս չվերանորոգված մարդաբոյ փոսերը, և մեկ այլ ավտոմեքենա՝ Opel մակնիշի, փորձել է փոսերից խույս տալ և վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։  

 --0—ՄՀ