Գարեգին Բ-ն կօրհնի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը. օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

խաչ

Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝  էջերում,

- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև էջերում:

--0—LՄ