Խաղաղ հավաքների արգելքը պահպանվում է. դա անհանդուրժելի է. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News

մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով արտակարգ ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշմանը, որն ընդունվեց քիչ առաջ՝ կառավարության արտահերթ նիստի ժամանակ:

«Հրապարակվեց Արտակարգ դրությունը մինչև հուլիսի 13-ը երկարացնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակաժողովրդավարական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է։

Դա անհանդուրժելի է»,-գրել է իրավապաշտպանը։

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն էր սահմանվել մարտի 16-ից ապրիլի 14-ը, ինչից հետո այն երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը, այնուհետև ևս մեկ անգամ երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: 

--0—LՄ