ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019 թվականի տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Ավինյանը 2014 թվականին նվիրատվություն է ստացել ավտոտնակ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Փոխվարչապետը կանխիկ գումար, արժեթղթեր, տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Հայտարարագրում կա 2 Bitcoin, տարվա սկզբին 1 մլն 651 հզր դրամ բանկային հաշվին, տարվա վերջին՝ 4365 դրամ։ Տարվա սկզբին հայտարարագրված 2760 դոլարից ավարտին եղել է 0 դոլար։
Ավինյանը որպես աշխատավարձ նշել է 19 մլն 635 հզր դրամ:
Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, հայտարարագրել է 280 հզր դրամ՝ հաշվին, որպես աշխատանքի վարձատրություն՝ 3 մլն 668 հզր դրամ: Նա նաև հայտարարագրել է MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականին։
--0—ՄՀ