Հակահեղափոխության կենտրոնները միավորվում են թալանի խաղի կանոնները նորից հաստատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

Հակահեղափոխության կոնսոլիդացիա է սկսվում, և պատահական չէ, որ հենց առաջին հայտի դեպքում մյուս հակահեղափոխական կենտրոններն իրենց աջակցությունը հայտնեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր ուժ, որը կհավակնի առաջնորդ լինել, կարողանալու է իր կողքին հավաքել այդ հակահեղափոխական ուժերին, բայց նրանք ՀՀ-ում նորից  իշխանության  հասնելու շանս չեն ունենալու։ «Հակահեղափոխության կենտրոնների միավորում է։ Այս ուժերի միակ ցանկությունը ռևանշի գալն ու Հայաստանում նորից թալանի խաղի կանոններ հաստատելն է»,- նշել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ