Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա. Ծառուկյանը հետ քայլ չի անի. Վահե Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

Ուժային կառույցների վերջին պաշտոնանկությունների պատճառը բոլոր ոլորտներում բացթողումներն են և փնթի գործելաոճն է, և ի վերջո այդ պաշտոնանկությունների մասին պե՞տք է լինի պաշտոնական պարզաբանում, թե՝ ոչ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

«Եվ այս իրավիճակում մեզ ի՞նչ է մնում անել, մենք երկիր չենք կարող կորցնել, այս իրավիճակը չենք կարող հանդուրժել, մենք գտնում ենք, որ, այո, 100 տոկոսանոց փոփոխություններ պետք է լինեն»,-նշել է Էնֆիաջյանը:

«Քաղաքական գործընթացի մեկնարկ ունենք այսօր, և ես ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ չի իրականացնելու, և այս սկզբունքներից մեզնից որևէ մեկը հետ քայլ չի անելու, որովհետև սա իրավիճակ է, որի սպառողը մեր ժողովուրդն ու պետությունն են լինելու, իսկ մենք դա թույլ չենք տա»,-շեշտել է բանախոսը:

Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ