ԲՀԿ-ն աղբանոցում կհայտնվի, եթե մյուսների նման առուծախով զբաղվելու գիծը բռնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

«Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանն այն տեսակետին է, որ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն այժմ քննադատում են, որ իրենց անվան հետ կապվող քրեական գործերին զուգընթաց ասեն, թե տեսեք, իշխանությունը մեզ հետապնդում է: 24News-ի հետ զրույցում նա, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի ու խորհրդարանում համանուն խմբակցության պատգամավորների հայտարարություններին, ընդգծեց՝ դրանք աբսուրդի ժանրից են:

«ԲՀԿ-ն օգտվում է ստեղծված իրավիճակից ու հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության կազմի փոփոխության մասին: Նրանց արածը դավաճանություն ու հարված է պետությանը: Այո, եթե ԲՀԿ-ն առուծախի գիծն է բռնելու, ապա մյուսների նման կհայտնվի աղբանոցում»,- հավելեց «Իմ քայլի» պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ