Նախագահը Սյունիքում և Շիրակում դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Բորիս Բախշիյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Բորիս ԲԱԽՇԻՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Վահագն Թորոսյանը․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-67 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վահագն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: