Մեղրաձորի չգործող ոսկու հանքի թունելում՝ 2 կմ խորությունում, 3 դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

թունել1

Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկության՝ նրանք մահացել են շմոլ գազից:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները իրենց պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: 

--0—LՄ