Աշխարհում վարակակիրների թիվը 7,3 միլիոն է. Մեծ Բրիտանիան առաջ է անցել Իսպանիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

mb

Հունիսի 10-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,323,918 է, որից 413,733-ը մահացել է, 3,604,500-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,251,659 է, որից 54,026 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,045,549 վարակման դեպք, որից 114,148-ը մահացել է, 788,862-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,142,539 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (742,084 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (485,253 վարակակիր), չորրորդում Մեծ Բրիտանիան է, մինդեռ տևական ժամանակ Իսպանիան էր, Մեծ Բրիտանիայում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 289,140 է: ՌԴ-ում զոհերի թիվը 6,142, Բրազիլիայում՝ 38,497, Մեծ Բրիտանիայում՝ 40,883:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ:

--0—LՄ