Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա մասը դառնալ այսպիսի հերթերի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

«Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով:

Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են, օրինակ, սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։

--0-- ԱՀ