Ռուսաստանից Հայաստան չվերթներ կլինեն. Քաղավիացիան խնդրում է չդիմավորել օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

ինքնաթիռ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 09:00, ժամանում դեպի Երևան՝ 12:35):

Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):

Ս. թ. հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խնդրում է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

--0—LՄ