Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է, հեռավար է աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է և հեռավար է աշխատում։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Ինքնամեկուսացումը կապված է քաղաքապետարանում հունիսի 1-ին կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակրի հայտնաբերման հետ։ Հայկ Մարությանը թեստ է հանձնել , պատասխանը բացասական է, բայց, անվտանգությունից ելնելով, շարունակում է հեռավար աշխատել», - նշեց խոսնակը։

Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշեց նաև, որ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ ևս ինքնամեկուսացել են տվյալ դեպքի հետ կապված, թե քանիսն են, չցանկացավ մանրամասնել։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ