ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցով ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

եատմ

«Ռոսպոտրեբնադզորի» կայքում հաղորդվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրերի բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է Միության երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցով ծրագիրը: Հաղորդում է РиаНовости-ն:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով այս տարի կայացել է արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

«Ղեկավարների խորհրդի հանդիպման ընթացքում համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի բարելավմանը, այնպես էլ համաճարակային պոտենցիալով այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու արձագանքմանը:

Նշվում է, որ հաջորդ նիստերում նախատեսվում է քննարկել նաև սահմանված սահմանափակումների մեղմացումը և բնակչության ազատ տեղաշարժի վերսկսումը:

--0-- ՍՊ