Ի՞նչ կենսագրություն ունի Հայաստանի նոր ոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

ոստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Արման Սարգսյանի փոխարեն առաջարկել է Վահե Ղազարյանին:

Վահե Ղազարյանը ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում:

1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

23.07.1995-05.11.1996 թթ. ծառայել է Զինված ուժերում:

27.12.2003-16.01.2004 թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,

16.01.2004-23.12.2005 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,

23.12.2005-03.02.2007 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,

03.02.2007-28.02.2008 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,

28.02.2008-22.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,

22.12.2009-12.01.2012 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

12.01.2012-11.03.2016 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,

11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,

19.05.2018-22.05.2019 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

--0--ԼՄ